Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Հարկային նոր մոտեցում

Հարկային նոր մոտեցում
18.09.2015 | 00:20

Կառավարությունը փորձում է ակտիվացնել տնտեսությունը։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ըստ ամենայնի, վստահ է, որ հարկային քաղաքականությունը որոշակիորեն փոփոխելու դեպքում տնտեսությունում աշխուժացում կգրանցվի։ Նա առաջարկեց գերակա ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու դեպքում հարկերը զրոյացնել, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Ինչ խոսք, հարկերի նվազեցման, առավել ևս զրոյացման դեպքում ներդրումային դաշտը կակտիվանա, ինչն էլ դաշտի առողջացման անհրաժեշտ բուժումը կլինի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ